ԱՎԵԼԱՑՎԱԾ Է

Ապրանք զամբյուղում

Ընդանուր գումարը:

Ձեր զամբյուղում առկա ապրանքներ չկան:

ԱՆՎՃԱՐ ԱՌԱՔՈՒՄ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Բարի գալուստ Master Pan

Master Pan-ը թավաների, կաթսաների, խոհանոցային յուրօրինակ պարագաների առաջին օնլայն խանութն է Հայաստանում, որի հիմնադիրը Master Pan ընկերությունն է:
Մեր եռալեզու և անընդհատ թարմացվող խանութում ընդգրկված հարյուրավոր ապրանքատեսակները, ընտրության և որոնման պարզ գործիքները այցելուին արագ և խելամիտ գնումներ կատարելու հնարավորություն են ընձեռում:
Խանութում ներկայացված են ռուսական, ուկրանիական հեղինակավոր ընկերությունների կաթսաների, թավաների, խոհանոցային տախտակների, ապակյա տարաների, աքսեսուարների լայն տեսականի:
Կայքից գնումներ կատարելիս դուք հնարավորություն կունենաք ստանալ բոնուսային միավորներ ձեր կատարած գնումներից որը կարող եք օգտագործել հետագա գնումների ժամանակ:
Այսուհետ խանութի չուգունե ողջ տեսականին կարող եք նաև ձեռք բերել Երևան քաղաքի, Չարենցի 9-ը հասցեում գտնվող Master Home խանութում։

Պատվիրված ապրանքի վերադարձ կամ փոխանակում

Եթե Ձեր գնած ապրանքը չի կրել որակական և քանակային փոփոխություններ, կարող եք վերադարձնել այն 14 օրվա ընթացքում` ներկայացնելով ՀԴՄ կտրոնը կամ հաշիվ-ապրանքագիրը: Ապրանքի վերադարձի պահից սկսած ընկերությունը պարտավորվում է 72 ժամվա ընթացքում փոխանցել ձեր կողմից վճարված ողջ գումարը ձեր հաշվեհամարին:

Այդուհանդերձ, եթե ապրանքը վերադարձնելու Ձեր ցանկությունը պայմանավորված է նրա որակական հատկանիշներով, Դուք կարող եք մեր առաքչի օգնությամբ փոխարինել տվյալ ապրանքը մեկ ուրիշով:

Նույնը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ Դուք սխալմամբ նույն ապրանքախմբին պատկանող, բայց այլ ապրանքանիշի ապրանք եք պատվիրել և ցանկանում եք փոխարինել այն Ձեր նախընտրածով: Այսպիսի դեպքերում Ձեզանից գանձվում է միայն ապրանքների գների տարբերությունը` առկայության դեպքում, իսկ առաքման լրացուցիչ գումար չի գանձվում:

Կայքի պատասխանատվությունը

masterpan.am կայքում տրված պատվերը իրենից ներկայացնում է Ընկերությանը Ձեր կողմից արված առաջարկ` գնելու և առաքման միջոցով ստանալու որևէ ապրանք: Այդ առաջարկը համարվում է ընդունված, մեր աշխատակցի կողմից ձեր նշված հեռախոսահամարին կապնվելուց հետո:

Առաքման պահից սկսած ապրանքը հայտնվում է Ձեր տնօրինության տակ, և Ընկերությունը դրա որակի և ամբողջականության առումով ոչ մի պատասխանատվություն չի կրում:

Ընկերությունն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ հետաձգված կատարելու համար, եթե դա պայմանավորված է մեր վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով:

Առաքման մեթոդը

Ձեր կողմից պատվիրված ապրանքը անկախ գումարի չափից Երևան քաղաքում (ներառյալ Երևան քաղաքից 5-10 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերը) կատարվում է անվճար, մեկից երկու օրվա ընթացքում: Մարզերում առաքումը կատարվում է Հայ փոստի միջոցով: